Skip to content

Latest commit

 

History

History
112 lines (95 loc) · 8.4 KB

checklist-arm.md

File metadata and controls

112 lines (95 loc) · 8.4 KB
layout title menu order lang ref permalink
page
Աշխատաշրջանի ստուգացանկ (Տպագիր/Պատկեր)
true
5
arm
checklist
/checklist-arm

Ֆոտոխցիկի կարգավորումներ (պարամետրեր)

Համոզվեք, որ՝

  • ոսպնյակներում ֆոկուսը կարգավորված է A-ի վրա,
  • ISO-ն կարգավորված է 100-ի,
  • MODE-ը կարգավորված է M-ի,
  • Բացվածքը կարգավորված է f8-ի և f11-ի միջև (սկսեք f8-ով),
  • Փականի արագությունը կարգավորված է 1/60-րդի և 1/125-րդի միջև (ցուցադրվածէ 60 -125) (սկսեք 60-ով),
  • Սպիտակի բալանսը (WB) կարգավորված է 5000K-ի,
  • Պատկերի որակը (QUAL) կարգավորված է RAW-ի

Ֆոտոխցիկի կարգավորում

  • Ֆոտոխցիկը ամրացրեք եռոտանուն
  • Փականի հեռական ամրացրեք տեսախցիկին
  • TTL լուսարձակման հեռական ամրացրեք տեսախցիկի վերևում
  • Հեռացրեք տեսախցիկի ոսպնյակի կափարիչը
  • Տեսախցիկը միացրեք դյուրակիր (նոթբուք)
  • Բացեք և կարգավորեք «Lightroom»-ը
    • Համոզվեք, որ «Lightroom»-ը բացվում է այն կատալոգով, որում Դուք աշխատում եք (օր.՝ “soviet_posters” or “film_posters”)
    • Ֆայլերի ցանկից ընտրեք «Tethered Shooting» ընտրանքը, այնուհետև «Start Tethered Shooting» ընտրանքը:
    • Կարգավորումներ.
      • Աշխատաշրջանին անվանում տվեք (օր.՝ soviet02, film03 և այլն)
      • «Template» (Ձևանմուշի) կողքին ընտրեք «Edit»-ը(Խմբագրել)՝ դեպի ներքև իջնող ցանկից ընտրելու համար
        • Տեքստային տուփի մեջ ջնջեք առկա նմուշը
        • Ֆայլի անվան նախածանցը մուտքագրեք, որին հետևում է ընդգծում _ (Օրինակ՝ soviet_)
        • Թվերի բաժնում ընտրեք «Sequence»-ի համարը (հերթական համարը) (00001) և «Insert»-ը (զետեղել):
        • Ձեւանմուշըպետքէմոտավորապեսայսպիսինլինի՝ soviet_ Sequence # (00001)
        • Սեղմեք «Done»-ը (Ավարտել)
        • Սեղմեք OK

Կարգավորեք լուսավորման մարտկոցի տուփը և TTL հեռարձակման հեռական

Մարտկոցի տուփը.

  • Ստուգեքեւհամոզվեք, որ լույսերը զետեղված են մարտկոցի տուփի մեջ:
  • Միացրեք մարտկոցի տուփը:
  • Մարտկոցի տուփի վրա կապուղին 1-ի կարգավորեք:
  • Սեղմեք «SYNC»-ը (համաժամեցում) մինչև որ կարգավորվի «AIR»-ի:
  • Լույսերի մակարդակը կարգավորեք8-ի (սկսեք8-ով, այնուհետեւ մեծացրեքկամ ՝փոքրացրեքըստանհրաժեշտությանկարգաբերելուհամար)

TTL Flash Remote.

  • Միացրեք «TTL Flash Remote»-ը:
  • Կապուղին 1-ի կարգավորեք (կամ այն նույն կապուղուն, որը կարգավորված է մարտկոցի տուփի վրա):
  • «MODE»-ը «MAN»-ի կարգավորեք

Լու սանկարել ը

  • Նախ, նկարեքմեկլուսանկար «ColorChecker Passport»-ով
  • Սկսեք յուրաքանչյուր պոստերը նկարել
    • Կապակցեք պոստերը
    • Լուսանկարեք
    • Արձանագրեք տեղական localID-ն (պոստերի հետևի համարը) «Copy Name» դաշտում՝ մետատվյալների բաժնում
    • Կրկնեք՝ մինչև որ բոլոր պոստերները լուսանկարվեն

Նկարելն ավարտելը

  • Ոսպնյակի կափարիչը դրեք տեսախցիկի ոսպնյակին
  • Տեսախցիկը եռոտանուց հեռացրեք
  • Ստուգեք տեսախցիկի մարտկոցները և «TTL Flash Remote»-ը. Դրանք լիցքավորելու կարիք ունե՞ն:
  • Անջատեք տեսախցիկը և «TTL Flash Remote»-ը
  • Հեռացրեք և լիցքավորեք (տեսախցիկ) կամ փոխարինեք («TTL Flash Remote»-իդեպքում) մարտկոցները, եթե կարիք կա
  • Անջատեք լույսերի մարտկոցի տուփը
  • Սեղմեք լույսերի մարտկոցի տուփի վրայի սպիտակ կոճակը՝ լիցքաթափելու մնացած հոսանքը
  • Լույսի մալուխներն անջատեք լույսի մարտկոցի տուփից
  • Մարտկոցը հանեք լույսի մարտկոցի տուփից և լիցքավորեք

Հետմշակում («Lightroom»-ում)

«Develop» սյունատում եզրատեք պատկերները և ուղղեք

«Color Checker Profile» ստեղծեք աշխատաշրջանի համար:

  • Արտահանեք պատկերը «Color Checker»-ով «Desktop»-ի (Աշխատասեղանի) վրա՝ որպես DNG:
    • Պատկեր ընտրեք
      • Ֆայլի ցանկից ընտրեք «Export» (Արտահանել) ընտրանքը
      • Կարգավորումներ.
        • Արտահանել՝ «Desktop» (Աշխատասեղան)
        • Պատկերի ձևաչափը՝ DNG
      • Սեղմեք «Export» կոճակը (սա Ձեր աշխատասեղանի վրա կպահի հղման պատկերը)
  • Բացեք «ColorChecker Passport» ծրագրաշարը
  • Պատկերը քաշեք եւ գցեք «ColorChecker Passport»-ի պատուհան
    • Սպասեք, որ հատկագիրը բեռնի
    • Սեղմեք «Create Profile» (Հատկագիր ստեղծել) կոճակը
    • Նոր հատկագիրը անվանեք աշխատաշրջանի անունով (օր.՝ soviet001)
  • Փակեք «ColorChecker Passport»-ը
  • Փակեք և կրկին բացեք «Lightroom»-ը՝ նոր հատկագիրը բեռնելու համար

«ColorChecker»-ի հատկագիրը կիրառեք աշխատաշրջանի բոլոր պատկերների վրա

  • Բացեք «Lightroom»-ը, ընտրեք «Develop» սյունատը
  • Ընտրեք աշխատաշրջանի բոլոր պատկերները:
  • «Camera Calibration» (Տեսախցիկի չափաբերում) աշխատաշրջանում ընտրեք այն հատկագիրը, որը հենց նոր Դուք ստեղծեցիք՝ իջնող պատուհանից՝ այն բոլոր ընտրված պատկերների վրա կիրառելու համար իջնողպատուհանիցցանկից՝ընտրեքայնհատկագիրը, որընորստեղծեցիք՝բոլորընտրվածպատկերներիվրաայնկիրառելուհամար (օր.՝ soviet001)

Պատկերների խումբը արտահանեք որպես TIFF

  • Ընտրեք ընթացիկ աշխատաշրջանի բոլոր պատկերները
  • ֆայլերի ցանկից ընտրեք «Export» ընտրանքը
  • Կարգավորումներ՝
    • «Export Location» (Արտահանման տեղանք) ընտրանքի ներքո ընտրեք այն նպատակակետը, որտեղ պետք է ֆայլերն արտահանվեն (Աշխատասեղան կամ արտաքին սկավառակ), ստուգեք «Put in a Subfolder» (Տեղադրել ենթաթղթապանակի մեջ) ընտրանքը և նոր թղթապանակին անուն տվեք
    • «File Naming» (Ֆայլի անվանում) ընտրանքի ներքո նշեք «Rename To» (Վերանվանել) ընտրանքը և ընտրեք «Edit»-ը (Խմբագրել)՝ ներքեւ իջնող ցանկից
    • «Filename Template Editor» (ֆայլի անվան ձևանմուշի խմբագիր) պատուհանում ավելացրեք «Filename_Copy Name»-ը ձևանմուշի խմբագրին՝ օգտվելով «Insert» (զետեղել) կոճակներից (տես ստորև տրված պատկերը), այնուհետև ընտրեք «Done»-ը (Ավարտել)
    • Ֆայլի կարգավորումների բաժնում ֆայլի ընդլայնումը կարգավորեք TIFF-ի
    • Արտահանեք

Արտաքին սկավառակի պատկերների նոր խումբը փոխանցեք մետատվյալների թիմին: Ավարտեցիք: