Skip to content

Latest commit

 

History

History
142 lines (109 loc) · 18.4 KB

minidv-arm.md

File metadata and controls

142 lines (109 loc) · 18.4 KB
layout title menu order lang ref permalink
page
MiniDV փոխանցում
true
6
arm
minidv
/minidv-arm

Սարքավորումների ցանկ

  1. Sony Digital Video Deck Model HVR-M25AU (և AC հոսանքի լար)
  2. FireWire 800/400 9-Pin/6-Pin մալուխ
  3. Apple Thunderbolt to FireWire Հարմարակցիչ՝ երիզի անհրաժեշտ վերանորոգումների համար (4-6).
  4. 1⁄4" միակցված երիզ
  5. 1.4mm Phillips պտուտակահան
  6. Մեկ կողմով ածելի կամ սուր մկրատ՝ տեսագրիչի գլխիկները մաքրելու, երբ դրանք խցանվեն (7-8).
  7. Բամբակից զերծ վիրախծուծներ (տեսագրիչի գլխիկները մաքրելու համար)
  8. Իսոպրոպիլ սպիրտ (99%) (տեսագրիչի գլխիկները մաքրելու համար)

Նախնական տեղեկություններ MiniDV-ի մասին

MiniDV-ը տեսանյութի ձևաչափ է, որը 1995թ. է ներմուծվել: Դրա փոքր չափերը և տեսողական որակը հատկապես այն հայտնի դարձրեցին սպառողների և կրթական շուկաներում: Յուրաքանչյուր երիզ մոտավորապես 13 GB է պահում մեկ ժամանաոց տեսանյութի համար: Ձայնագրման ժամանակահատվածը միջին հաշվարկով մոտավորապես 60 րոպե է, եթե ձայնագրվում է սովորական նվագարկմամբ (SP) կամ 90 րոպե՝ երկար նվագարկմամբ (LP):

Մնացած DV ձևաչափերի տեսաերիզների նման, մագնիսական երիզը, որը MiniDV կասետի ներսում է, 1⁄4 դյույմ լայնություն ունի, որպեսզի ցանկացած վերանորոգում հնարավոր լինի կատարել 1⁄4 դյույմ միակցման երիզով, որը սովորաբար օգտագործվում է աուդիոների հետ աշխատանքում: Մինչ ֆիզիկական վերանորոգումներն հազվադեպ են անհրաժեշտ լինում, վերանորոգման մեթոդները հակիրճ ձևով կվերանայվեն այս փաստաթղթի վերջում:

MiniDV երիզները կարող են նվագարկվել մեծամասամբ DVCAM նվագարկչի վահանակներում: Sony նվագարկչի վահանակը, որը Դուք ստանում եք (Model HVR-M25AU) երկու չափսի կասետի հարմարանք ունի, որն ընդունում է և՛ մինի և՛ սովորական չափի DigitalMaster, DVCAM և DV տեսաերիզներ: Նշում. Panasonic ապրանքանիշի որոշ MiniDV երիզներ հնարավոր չէ նվագարկել Sony նվագարկչի վահանակներում:

MiniDV երիզում պահեստավորված կոդավորումը կարող է լինել Digital Video (DV), DVCAM կամ HDV: Այս բոլոր ձևաչափերի համար տեսանյութի ազդանշանը սեղմված կամ «ակուստիկ էներգիայի բարձր մակարդակի կորստով» ("lossy) է: DV աուդիո ազդանշանը սակայն չսեղմված է: Նվագահատության չափը (աուդիո նվագահատումների քանակը յուրաքանչյուր վայրկյանում) և բիթի խորությունը (բիթերի քանակը, որոնք օգտագործվում են՝ յուրաքանչյուր աուդիո նվագահատման մեջ տվյալներ կրելու համար) կարող են տարբերվել:.

DV-ն աջակցում է գծային ռիթմերի կոդավորման փոփոխման (PCM) հետևյալ աուդիոները. 4 կապուղի՝ 12 բիթով՝ 32 կՀց նվագահատման չափով, 2 կապուղի՝ 16 բիթով՝ 48 կՀց նվագահատման չափով, 2 կապուղի՝ 12 բիթով՝ 32 կՀց կերպով, 2 կապուղի՝ 16 բիթով՝ 44.1 կՀց նվագահատման չափով (նման է ձայնասկավառակներին) նվագահատման չափ.

DVCAM-ը DV-իկիսապրոֆեսիոնալ տարբերակն է և կարող է հետ նվագարկել ավելի մեծ արագությամբ: HDV տեսանյութը կոդավորվում է H.262/MPEG-2 սեղմման սխեմայով, իսկ դրա ստերեո աուդիոն գաղտնագրվում է MPEG-1 Layer 2 սեղմման սխեմայով: Սեղմված աուդիոն և տեսանյութը միավորվում են MPEG-2 փոխադրման հոսքում: MiniDV տեսանյութի հոսքերի մոտեցման հարաբերակցությունը կարող է կա՛մ ստանդարտ (4:3) կա՛մ լայնէկրան (16:9) լինել:

Այս ծրագրի համար մենք կկորզենք տեսանյութի տվյալների հոսքը FireWire կապակցման միջոցով, որը տվյալները կպահպանի դրանց ավելի ճշգրիտ ձևաչափով, այդ թվում դրա բնօրինակ անդրտվյալները: FireWire-ը նաև հիշատակվում է որպես i.LINK: Հոսքի փոխանցումը այլ ավանդական տեսանյութերի արտածումների միջոցով, ինչպիսիք են բաղադրիչը կամ S-տեսանյութը, կփոփոխեն տվյալները:

MiniDV-ի բովանդակության փոխանցումը

Ծրագրաշարը, որը պետք է Դուք օգտագործեք՝ DV-ի և DVCAM-ի բովանդակությունները փոխանցելու համար, կոչվում է AVCVideoCap: Այն գործիք է Apple FireWire SDK Version 26-ում՝ ծրագրաշարի զարգացման լրակազմ՝ Mac ՕՀ-ի համար: AVCVideoCap-ը գերազանց տարբերակ է՝ MiniDV պահպանման համար, որովհետև այն փոխանցում է չմշակված տվյալների ազդանշանները՝ առանց պատկերի կամ ձայնի մեջ որևէ փոփոխություն կատարելու: Արդյունքում չմշակված գլխավոր ֆայլը կարող է կոդավորվել ցանկացած տեսակի ածանցյալ ֆայլերի:

AVCVideoCap-ը սակայն չի կորզի HDV բովանդակությունը: Այն երիզները, որոնք HDV են պարունակում Դուք DVHSCap կօգտագործեք: Երկու աշխատանքների հերթականությունը ցուցադրված է ստորև:

Կապակցեք մալուխները և հոսանքը.

  1. Տրամադրված հոսանքի լարը մտցրեք AC IN կապակցիչի մեջ՝ Sony HVR-M25AU DV նվագարչկի վահանակի հետևի մասում: Մյուս ծայրը մտցրեք Ձեր հոսանքի աղբյուրի մեջ:
  2. FireWire 800/400 9-Pin/6-Pin մալուխը մտցրեք i.LINK հարակցիչում՝ DV նվագարկչի վահանակի հետևում: 6-Pin կապակցումը կկապվի DV նվագարկչին:
  3. FireWire 9-pin-ը կապակցեք Apple FireWire Thunderbolt փոխարկիչին:
  4. Thunderbolt փոխարկիչը միացրեք Ձեր MacBook Pro-ին:
  5. Միացրեք DV սարքը՝ նախքան Ձեր համակարգիչը միացնելը
  • Թեթևակի դպեք սարքի հետևի մասում գտնվող հոսանքի միացման «ON» կոճակին:
  • Սեղմեք նվագարկչի առջևում գտնվող հոսանքի միացման կոճակին:

Նախապատրաստեք Ձեր MiniDV ն՝ փոխանցման համար.

  1. Համոզվեք, որ Ձեր MiniDV-ն կարգավորված է «Safe Mode»-ում, որպեսզի այն հանկարծակի կրկին չձայնագրի:
  2. Զետեղեք Ձեր MiniDV-ի կասետը: Մեղմորեն, բայց հաստատուն կերպով հրեք երիզը երիզի դռան մեջ:
  3. Վերափաթաթեք Ձեր երիզը, եթե այն արդեն ձայնագրման սկզբում չէ:
  4. Հրեք «Play»-ը (Նվագարկել)և արագ նայեք կողմի հարաբերակցության, տեսանյութի և աուդիոյի բնութագրերին: LCD էկրանը, որը տեղադրված է տեսանվագրակչի առջևում ցույց կտա նկարը:Ձայնը կարող է վերահսկվել ականջակալներով, որոնք մտցվել են նվագարկչի առջևում ականջակալների համար նախատեսված կանաչ անցքում: Ձեր ձայնագրման աուդիո նվագահատության չափը ինքնաբերաբար կցուցադրվի LCD էկրանին: Համոզվեք, որ նվագարկչի Աուդիո կերպը (Audio Mode) կարգավորված է՝ համապատասխանելու ձայնագրման նվագահատման բնօրինակին չափին: Դա անելու համար անցում կատարեք՝ Menu > Audio Set > Audio Mode: Այստեղ Դուք կարող եք կարգաբերել 48 կՀց-ի կամ 32 կՀց-ի միջև:

Նախաձեռնեք DV/DVCAM -ի փոխանցումը.

  1. DV-ի կամ DVCAM բաց կորզման ծրագրի համար, որը կոչվում է AVCVideoCap , կամ՝
  • մուտքագրելով AVCVideoCap՝ Mac Spotlight-ի որոնման դաշտում կամ
  • անցում կատարեք Macintosh HD > Developer > FireWireSDK26 > Applications > AVCVideoCap.app
  1. Գունանշեք DV սարքը՝ նշված սարքերի ներքո:
  2. Սեղմեք «Capture From Device» (Կորզել սարքից) ընտրանքին: Անվանեք Ձեր ֆայլը և տեղանք ընտրեք Ձեր կոշտ սկավառակում՝ ֆայլն այնտեղ պահելու համար: Այնուհետև սեղմեք «Save» (Պահել) ընտրանքին:
  3. Հաջորդը, ձայնագրման կերպի ներքո ընտրեք «Tape Control»-ը (երիզի կառավարում), հետո ընտրեք «Continue» (շարունակել) ընտրանքը:
  4. MiniDV-ն ինքնաբերաբար կսկսի նվագարկել և փոխանցել DV-ի կամ DVCAM-ի տվյալները: Երբ ավարտվի, երիզն ինքնաբերաբար կանգ կառնի: Եթե ցանկանաք որևէ պահի դադարեցնել կորզումը, ընտրեք «Abort Capture Now» (Այժմ դադարեցնել կորզումը) ընտրանքը: Արդյունքում ստացված թվային ֆայլը կունենա .DV ընդլայնում:

Նախաձեռնեք HDV բովանդակության փոխանցումը.

  1. HDV-ի համար բացեք կորզման ծրագրաշարը, որը կոչվում է DVHSCap՝ կամ
  • մուտքագրելով DVHSCap Mac Spotlight-ի որոնման դաշտում կամ
  • անցում կատարելով Macintosh HD > Developer > FireWireSDK26 > Applications > DVHSCap.app
  1. Ընտրեք «Capture from D-VHS» (Կորզել D-VHS-ից) ընտրանքը:
  2. Անվանում տվեք Ձեր ծրագրին և ընտրեք «Save» (պահել)ընտրանքը «Select Capture File» (կորզման ֆայլ ընտրել) պատուհանում:Ձեր կոշտ սկավառակում տեղանք ընտրեք՝ տեսանյութը կորզելու համար:
  3. MiniDV-ն ինքնաբերաբար կսկսի նվագարկել և HDV տվյալները փոխանցել: Երբ ավարտվի, երիզն ինքնաբերաբար կանգ կառնի: Եթե որևէ պահի ցանկանաք դադարեցնել կորզումը, ընտրեք «Stop Capture» (դադարեցնել կորզումը) ընտրանքը: Արդյունքում ստացված թվային տեսանյութը կունենա a .m2t ընդլայնումը:

Հոսքային օգտագործման ֆայլերի ստեղծումը

Բացի raw .dv և .m2t ֆայլերից, որոնք Դուք կպահեք պահպանման համար, Դուք կստեղծեք ավելի փոքր mp4 ֆայլեր՝ հոսքային օգտագործման համար:

  1. Գործարկեք Adobe Media Encoder-ը
  • Մուտքագրեք Adobe Media Encoder՝ Mac Spotlight-ի որոնման դաշտում, կամ
  • Անցում կատարեք Launchpad > Adobe Media Encoder
  1. .dv և .m2t ֆայլերըքաշեք և գցեք Շարքի մեջ, որոնք Դուք ցանկանում եք փոխարկմամբ կոդավորել:
  2. Շարքում եղած յուրաքանչյուր միավորն ընտրեք և «Format» (Ձևաչափ) ընտրանքի ներքո ընտրեք H.264՝ տեսանյութի ստանդարտների իջնող ցանկից:
  3. «Preset» ( նախակարգավորում) ընտրանքի ներքո ընտրեք «UCLA Library - Video - Streaming File»-ը: Նախակարգավորման բնութագրերն են՝
  • Տեսանյութի հոսք՝ H.264/mp4 –AVC, SD, 480p
  • Աուդիոյի հոսք՝ 32 kHz/16-bit AAC
  1. «Output File» (Արտածման ֆայլ) ընտրանքի ներքո սեղմեք ֆայլի անվան վրա՝ ընտրելու տեղանքը, որպեսզի պահեք ֆայլերը:
  2. Կրկնեք 3-5 քայլերը: Երբ որ Դուք Փոխարկմամբ կոդավորման ենթակա պատրաստ ֆայլերի շարքն ունենաք, խումբն սկսելու համար: Կատարյալ կերպով Դուք կմշակեք ֆայլերը աշխատանքային օրվա վերջում և թույլ կտաք, որ գործընթացները գիշերվա ընթացքում տեղի ունենան շարքում եղած յուրաքանչյուր ֆայլի համար:
  3. Երբ Դուք ֆայլերի շարքն ունենաք, որոնք պատրաստ են փոխանցմամբ կոդավորման, սեղմեք նվագարկման կանաչ պատկերակը՝ սկսելու կոդավորումը: ԿատարյալկերպովԴուքկմշակեքֆայլերըաշխատանքայինօրվավերջումևթույլկտաք, որգործընթացներըգիշերվաընթացքումտեղիունենան:

MiniDV երիզի վերանորոգումը

Ժամանակ առ ժամանակ MiniDV երիզը պետք է վերանորոգվի: Երիզը կարող է պատռված լինել կամ բնօրինակ կասետի տուփը խնդիր կարող է ունենալ, որը կկանխի վերարտադրումը:Պատռված երիզը կարող է վերանորոգվել ¼" միակցված երիզով: Եթե կասետի տուփը վնասված է, այն կարող է փոխարինվել նոր դատարկ MiniDV կասետով:

![](../assets/img/minidv/New Picture.bmp)

  1. Mini DV երիզների մեծ մասը չորս փոքր պտուտակներ ունեն, որոնք տեղակայված են պատյանի տակ: Փոքրիկ Phillips պտուտակահան (մոտավորապես 1.4մմ չափով) օգտագործելով հեռացրեք չորս պտուտակները: Ուշադիր եղեք, որպեսզի ներսի երիզը Be careful not to let the tape inside թուլանա կամ վնասվի: Պտուտակներն ապահով տեղ դրեք, որպեսզի ավարտելուց հետո Դուք դրանք դյուրությամբ գտնեք: Եթե Ձեր երիզը պտուտակներ չունի, Դուք պետք է պատյանը շատ զգուշությամբ բացեք, որպեսզի ներսում եղած երիզի թելերը ապահով դուրս հանվեն:
  2. Այնուհետև ուշադրությամբ միացրեք ծայրերը՝ դրանք ամրացնելով համակցված երիզի մի փոքրիկ մասով՝ փայլող կողմին: Երիզը մի՛ դրեք անփայլ կամ դժգույն մակերեսի վրա, քանի որ այդ մասը պարունակում է ձայնագրությունը: Ուշադրությամբ եզրատեք որևէ համակցված երիզ, որը կախված է MiniDV երիզի ծայրին: Խորհուրդ է տրվում, որ Դուք ձեռնոց հագնեք, երբ բռնում եք երիզը՝ ձայնապնակի մակերեսը վնասելուց խուսափելու համար (չնայած ստորև տրված վատ նկարի օրինակին) Որպեսզի Ձեր աշխատանքի ընթացքում կանխեք երիզի թուլացումը, Դուք կարող եք սռնակալը ամրացնել երիզի մի փոքր կտորով.
  3. Եթե կասետը վնասված է, Դուք կարող եք չափերիզները փոխադրել նոր կասետի տուփի մեջ, որը կազմաքանդվել է: Ուշադրությամբ հեռացրեք չափերիզները հին կասետից և դրանք տեղադրեք նոր պատյանի մեջ: Ձեռքով հեռացրեք որևէ ավելորդ ավելորդ մաս՝ չափերիզները ոլորելով:
  4. Երբ վերանորոգումն ավարտվի, երիզի կափարիչը դրեք իր տեղը և պտուտակով ամրացրեք պատյանի փականը: